enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պատգամավորներն ակտիվ մասնակցություն կունենան «Հայանտառ»-ի կողմից կազմակերպված ծառատունկին

27. 10. 2017

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին,  խորհրդարանում մի շարք նախագծերի քվեարկությունից հետո հայտարարել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված համահայաստանյան ծառատունկին իրենց մասնակցությունը կունենան նաև պատգամավորներ և Աժ աշխատակազմի ներկայացուցիչներ։

 «Նոյեմբերի 4-ին համահայկական ծառատունկ է հայտարարված, որին, անշուշտ, իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև Ազգային ժողովը։ Տեղեկացնեմ պատգամավորներին և աշխատակազմին, որ մեքենաներն Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից Բյուրականի շրջակայքում մեզ հատկացված տարածք կուղղվեն նոյեմբերի 4-ին, ժամը 10։00-ին։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, խնդրում եմ Դեմիրճյանի մուքտի մոտ հավաքվենք, որպեսզի կարողանանք կազմակերպված ձևով մեկնենք տարածք»,- ասել է Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կազմակերպել է համահայաստանյան ծառատունկ, որը կկայանա սույն թվականի նոյեմբերի 4-ին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն