enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անտառային հրդեհները երկու պատճառ են ունենում. Ռուբեն Պետրոսյան

Tert.am-ը գրում է.

«Վերջին օրերին հանրապետությունում գրանցված հրդեհների դժվար մարման պատճառն այն էր, որ մենք հրդեհվող տարածներում չունեինք արագ արձագանքման խմբեր: Բոլոր անտառտնտեսությունը՝ թե՛ արգելոցները, թե՛ ազգային պարկերը, պետք է ունենան արագ արձագանքման խմբեր, որպեսզի հրդեհները չտարածվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ մի քանի անտառներում, մասնավորապես՝ Կապանում, Հրազդանում կան արագ արձագանքման խմբեր, որոնք համալրված են ամենագնաց մեքենաներով, ջրելու սարքավորումներով և այլ անհրաժեշտ պարագաներով:

«Մենք որտեղ ունենք արագ արձագանքման խմբեր, հրդեհն արագ չի տարածվում և հեշտ է լինում մարելը: Երբ Արտավանում հրդեհ էր, նույն գիշերը Հրազդանում էլ էր հրդեհ բռնկվել: Ես այնտեղ ներկա էի, և մենք շատ արագ կարողացանք հանգցնել: Այսինքն՝ ամեն մի անտառտնտեսություն պետք է ունենա արագ արձագանքման խումբ: Եթե սա մի քիչ ուշ է լինում, հրդեհն արդեն տարածվում է, և գործը դժվարանում է»,- նշեց նա:

Վերջին օրերին հանրապետությունում գրանցված հրդեհներն այսօրվա տվյալներով մարվել են: Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են, իսկ Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է օգոստոսի 16-ին: Վայոց ձորում այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ: Նախնական տվյալներով Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն՝ անտառներ:

Ռուբեն Պետրոսյանի խոսքով՝ անտառային հրդեհները երկու պատճառ են ունենում՝ մարդածին և բնական պայմաններից ելնելով: Ըստ նրա՝ Հայաստանի անտառների մեծ մասի հրդեհի ծագման պատճառ է դառնում մարդը իր ոչ կշռադատված, սխալ վարվելակերպով: Իհարկե, վերջին հրդեհները կապված էին նաև ջերմային բարձր ֆոնի հետ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: