enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Անտառապատման և խնամքի աշխատանքներին վերաբերող ծրագրի քննարկում՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ

05․09․2018

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Եղեգնուտի անտառնտեսությունների աշխատակիցների հետ։ Անտառտնտեսություններ այցի նպատակը 2020 թվականին մեկնարկող անտառապատման և խնամքի աշխատանքներին վերաբերող ծրագրի քննարկումն էր։ Ըստ նախատեսված ծրագրի՝ արդեն մեկնարկային փուլում Լոռու մարզում կտնկվի մոտ 3000 հեկտար անտառ։

FAO-ի ներկայացուցիչները ԲՆ անտառային  կոմիտեում խորհրդական Ռ․ Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառնտեսություն» մասնաճյուղի տնօրեն և «Եղեգնուտի անտառնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Աղաբաբյանի ուղեկցությամբ, Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի կոնֆերանս դահլիճում նախ քննարկել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառնտեսության հաջողված փորձը՝ ծովի մակարդակից 2000-2400 մետր բարձրության վրա, Մարգահովիտի անտառպետության տարածքում անտառ հիմնելու, մշակելու, ապա անտառածածկ գոտիները ավելացնելու հետ կապված։ Այնուհետև կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել տեսնել վերոնշյալ տնկարկները, որոնք հիմնվել են այլ ծրագրերի օժանդակությամբ։ Որոշ հատվածներում ծառերի կպչողականությունը մինչև 90% է գնահատվել, որը բավականին բարձր ցուցանիշ է անջրդի և բարձրադիր լեռնային նման գոտիներում անտառապատման համար։

40683727_679195975794726_3398737273502564352_o 40684900_679195752461415_2325196028770254848_o 40694646_679195592461431_285595654233784320_o 40749441_679195842461406_7503389122598273024_o 40751244_679195915794732_3407079598934982656_o 40784052_679195569128100_4585657657620168704_o 41007385_679195889128068_5039964751136817152_o40670787_679195995794724_2753530136493031424_o