enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառտնտեսությունների աշխատակիցների համար

03. 08. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սույն թվականի հուլիսի 18-ին, 19-ին, 21-ին և 26-ին Գուգարքի, Ստեփանավանի, Սևքարի և Հրազդանի անտառտնտեսություններում իրականացնել է անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառապետերի, պահպանության  ինժեներների և անտառտնտեսությունների տեխնիկների մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով: Դասընթացը վարել է «Անտառի կառավարման ինֆորմացիոն համակարգ» (FMIS) ծրագրի փորձագետ Սերգեյ Ազատյանը:

«Գուգարքի անտառտնտեսություն»-ում անցկացվել է անտառի գույքագրման վերաբերյալ ուսուցողական դասընթաց, որին մասնակցել են մասնաճյուղի անտառապետերը և տեխնիկական աշխատողները: Ուսուցումն անցկացվել է Մարգահովիտի անտառպետության տարածքում, որի ժամանակ մասնակիցները որոշել են գտնվելու վայրը՝ քարտի մեջ նշելով կոորդինատները, ծովի մակարդակից բարձրությունը, տեղանքի կողմնադրությունը, լանջի թեքությունը: Բացի վերոնշյալ գործողություններից, մասնակիցները սովորել են նաև չափել ծառի տրամագիծը, բարձրությունը, տարիքը, կեղևի հաստությունը: Սովորել են նաև հաշվել ծառուտի բացարձակ և հարաբերական լրիվությունը, տարբեր մեթոդիկաներ կիրառելով՝  որոշել ծառուտի միջին տրամագիծը, բարձրությունը և տարիքը: Այնուհետև հաշվարկվել  է ծառուտի մատղաշի և վերաճի քանակը, գնահատվել է ենթաանտառը: Վերը նշված ցուցանիշները որոշելով՝ հաշվարկվել է նաև ծառուտի բոնիտետը և հարաբերական լրիվությունը:

«Ստեփանավանի  անտառտնտեսություն» մասնաճյուղում ևս անկացվել են վերոգրյալ ուսուցողական աշխատանքները։ Ուսուցումն անցկացվել է Ստեփանավանի անտառպետության տարածքում, մասնակցել են մասնաճյուղի անտառապետերը և տեխնիկները:

«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում անցկացվել է անտառգույքագրման ուսուցում, որին մասնակցել են տնտեսության անտառապետերը և տեխնիկները:

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում և, մասնավորապես, Ծաղկաձորի անտառպետությունում  նույնպես անցկացվել է  անտառգույքագրման ուսուցում։

Բոլոր «անտառտնտեսություն» մասնաճյուղերում ուսուցման մասնակիցները բարձր ակտիվություն և հետաքրքրասիրություն են ցուցաբերել՝  նոր գիտելիքների կատարելագործման ուղղությամբ։