enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Աշխատանքային խորհրդակցություն՝ «Հայանտառ»-ում

16.02.2018

Այսօր՝ փետրվարի 16-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են տնօրենի տեղակալները, ՊՈԱԿ-ի տարբեր բաժինների պետեր, անտառտնտեսությունների տնօրեններ։

Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել 2018 թվականի փայտանյութի մթերման և իրացման առաջադրանքների կատարմանը, պետություն-մասնավոր հատվածի պայմանագրային հարաբերությունների կանանոնակարգմանը վերաբերող հարցեր։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հատատեղերի հատկացման, հաշվեգնահատման ցուցակների կազմման արժանահավատության բարձրացման գործում մասնաճյուղերի տնօրենների անձնական պատասխանատվությանը, 2017 թվականի հատատեղերի տեխզննման աշխատանքների կազմակերպմանը, դեբիտորական պարտքերը հավաքագրելուն վերաբերող հարցեր։

Անդրադառնալով ապօրինի հատումների դեմ պայքարին՝ «Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն։

1 43 4 5

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն