enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Տավուշի մարզում

19․07․2018

 ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը, «Հայանտառ»-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Չոբանյանը երեկ՝ հուլիսի 18-ին, մասնակցել են Տավուշի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անտառային տարածքներից բնակչությանը թափուկների տրամադրման հետ կապված հարցեր։

Խորհրդակցությունն անցկացրել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, մասնակցել են Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, ոստիկանության մարզային վարչության և բաժինների պետեր, անտառտնտեսությունների ներկայացուցիչներ:

ԲՆ անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն իր խոսքում առաջարկել է առկա խնդիրները վերլուծել համատեղ՝ կարևորելով համայնքների ղեկավարների հետ աշխատանքը։ Նա նաև կարևորել է թափուկների տրամադրման վերահսկման մեխանիզմը։ Թափուկների տրամադրման համար առաջարկվել է ըբնտրել կոնկրետ ժամանակ: Մանուկյանը տեղեկացրել է նաև, որ թափուկի նկարագիրը հաստատված է օրենքով:

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդգծել է, որ խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլև բնապահպանական և այստեղ շատ կարևոր է հարցին առնչվող բոլոր օղակների համագործակցված աշխատանքը: Մարզպետի խոսքով՝ անտառների պահպանությունը մարզի համար ռազմավարական նշանակության հարց է:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են նաև իրենց տեսակետներն ու մոտեցումները։ Խորհրդակցության ավարտին մարզպետ Վահե Ղալումյանն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու քննարկումները պարբերական բնույթ են կրելու։

50286