enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Առավել հրդեհավտանգ անտառային տարածքներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն

23․ 08․ 2017 

Անտառային հրդեհների դեմ կոորդինացված գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հրամանով՝ անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

Անցած մի քանի օրերի ընթացքում Միքայել Մանուկյանի գլխավորությամբ հանդիպումներ են տեղի ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրենների հետ։ Հանձնարարվել է առավել հրդեհավտանգ անտառային տարածներում սահմանել շուրջօրյա հերթապահություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում գրանցված բարձր ջերմային ֆոնի պատճառով շարունակում է պահպանվել հրդեհավտանգ իրավիճակը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Հայտնենք նաև, որ առաջացած հրդեհի դեպքում կարող եք անմիջապես զանգահարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թեժ գծին՝ աշխատանքային ժամերին՝ (011) 65 01 24, (011) 65 47 28 հեռախոսահամարներով, իսկ ոչ աշխատանքային ժամերին՝ 093 92 91 90 (տնօրենի տեղակալ Ռ․ Կարապետյան), 093 18 91 91 (Անտառների պահպանության և պաշտպանության բաժնի պետ Մ․ Խլղաթյան) հեռախոսահամարներով։

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն