enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջան է սահմանվել հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը

01.06.2018

ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի հրամանով՝ սահմանվել են անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու նպատակով համալիր ծրագրեր։

Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջան է սահմանվել հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի  19 «անտառտնտեսություն»  մասնաճյուղերը ներկայացրել են իրենց տնտեսություններում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումները կանոնակարգելու նպատակով իրականացված և իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ` կազմվել և համապատասխան մարզերի ԱԻՆ փրկարարական վարչությունների պետերի և մարզպետարանների ներկայացուցիչների հաստատմանն են ներկայացվել հակահրդեհային պահպանությունը ուժեղացնելու միջացառումների համալիր ծրագրեր։ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝  իրենց անտառտնտեսությունների  աշխատակիցների կողմից անտառամերձ համայնքների բնակիչների, անտառ մուտք գործող անձանց համար պարբերաբար իրականացվում են բացատրական աշխատանքներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հրդեհային անվտանգության կանոնները։

Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում տեղադրվել են  հրդեհային  անվտանգության վերաբերյալ  նախազգուշացնող վահանակներ, ստեղծվել են  հակահրդեհային արագ արձագանքման   ջոկատներ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում սահմանվել է նաև արագ արձագանքման շուրջօրյա թեժ գիծ՝ 010/ 65 01 24, 010/ 65 47 28,  093/ 92 91 90, 093/ 18 91 80  հեռախոսահամարներով։