enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ավելի քան 42 հազար տնկանյութ՝ մոտ 35 հեկտար տարածքում․ կկազմակերպվի համապետական ծառատունկ

03․ 11․ 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպում է համապետական ծառատունկ։ Այս նախաձեռնության մեկնարկը կտրվի նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին։ Մոտ 35 հեկտար տարածքում նախատեսվում է տնկել ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութ (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի և այլն)։ «Հայանտառ»-ը հետևողական է լինելու ծառերի կպչողականության ու հետագա աճի ապահովման հարցում։ 

Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը  մասնակցելու են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին կմասնակցեն նաև ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը և այլք։ 

Նշենք, որ նախորդիվ  ևս «Հայանտառ»-ի կողմից կազմակերպվել են բազմաթիվ ծառատունկեր, բայց դրանք հիմնականում տեղային բնույթ են կրել և նման ընդգրկում չեն ունեցել։ Այս ծառատունկը նաև նրանով է առանձնանում, որ միտված է հնարավորինս վերականգնել նախորդող ամիսների ընթացքում աննախադեպ հրդեհների հետևանքով վնասված անտառային տարածքները։

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն