enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներն ընթացի մեջ են

08.09.2017

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը մարվել է, հետմարման աշխատանքներն ընթացի մեջ են։

Հիշեցնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքների որոշակի հատվածը։

Հրդեհի հետևանքով «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում, սակայն, տեղեկացնենք, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ։ Նախնական տվյալներով՝ անտառային կենսաբազմազանությանը հասցված վնասի չափը մեծ չէ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն