enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բյուրականի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են հիմնականում բնաշիվային կաղնիներ

05․ 09․ 2017

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, առկա են ծխացող օջախներ, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման համար։ Հայտնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից տարածքները։

ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Արագածոտնի մարզպետարանի,  Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցների, հարակից գյուղերի բնակիչների ինտենսիվ աշխատանքների արդյունքում հրդեհը բռնկման առաջին օրը մարվել է, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների, քամու հետևանքով նոր օջախներ են բռնկվել, որոնց վերջնական մարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաևՀՀ ՊՆ զինծառայողներ, ոստիկանության աշխատակիցներ։

Հրդեհաշիջմանն ակտիվորեն մասնակցել են ինչպես «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի, այնպես էլ՝ «Գուգարքի անտառտնտեսության» աշխատակիցներ։

Դեպքի վայրում են եղել նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հայտնենք նաև, որ այսօր առավոտյան ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր փրկարար-դեսանտայիններ են իջեցվել, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները:

Հրդեհի հետևանքով  «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում, սակայն, տեղեկացնենք, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի

dffac14d0bb0b94993f96654d2985933 5c4f9805190ff585efe66a7a9af54d8f 231b5e04c63296418e9c98d7e5135909 bc3e556f7aa77f67c64529183c846d65 c02e455dc5dff94d682e758355518cf9 c4ce402fc0594e86c32f1d855b73f54b b5359b794b3bfe7a6881a006f1a97bae cef1fb68a798d70481b793af3f9e7000