enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երևանում կքննարկվեն կայուն անտառկառավարման և մոնիթորինգի հարցերը

01․09․2017

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE) և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO) «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ 2017 թվականի սեպտեմբերի 13-15-ը կազմակերպելու են աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն կայուն անտառկառավարման (ԿԱԿ) ինդիկատորների ազգային համակարգի մշակման մեթոդները: Մասնակցելու են պետական, ոչ-պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Նշենք, որ մասնակցային գործընթացում մշակված ԿԱԿ ինդիկատորները կարող են կարևոր տեղեկություններ տրամադրել երկրում անտառային պաշարների մասին, ինչպես նաև աջակցել հստակ տվյալների վրա հիմնված քաղաքականությունների իրականացմանը: Մշակված ինդիկատորները օգտակար կլինեն երկրում անտառների մոնիթորինգի, գնահատման և դրանց վիճակի վերաբերյալ հաշվետվությունների մշակման համար, ինչպես նաև կաջակցեն անտառի ազգային քաղաքականությանը և ԿԱԿ-ին:
ԿԱԿ-ի չափանիշների և ինդիկատորների հայեցակարգը մշակվել է Երկրի գագաթաժողովի ժամանակ (1992): Դրանից հետո այն դարձել է լավ գործիք՝ ԿԱԿ-ի ուղղությամբ զարգացումները գնահատելու և մոնիթորինգի ենթարկելու համար: Հայեցակարգն օգտագործվում է ոչ միայն միջազգային և տարածաշրջանային մակարդակներում (օրինակ՝ ՊԳԿ-ի Անտառային պաշարների գնահատում, համաեվրոպական և Մոնրեալի գործընթացներ), այլև՝ ազգային մակարդակում, քանի որ բազմաթիվ երկրներ մշակել և կիրառում են ԿԱԿ-ի ազգային չափանիշներ և ինդիկատորներ: Ներկայումս Հայաստանը միանում է այդ երկրների շարքին՝ ազգային չափանիշների մշակման պարտավորվածության տեսանկյունից:

Հայաստանը (ինչպես նաև՝ Վրաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը) հանդիսանում է «Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում կայուն անտառկառավարման հաշվետվողականության համակարգերը» ծրագրի շահառու: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2016 թվականից և շարունակվելու է մինչև 2019 թվականը՝ ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի (UNDA) ֆինանսավորմամբ։
Ծրագիրն աջակցում է Հայաստանում մասնակցային բազմաշահառու գործընթացի իրականացմանը և կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ հաշվետվողականության համակարգերի մշակման ուղղությամբ՝ միջազգային և ազգային փորձագետների ներգրավմամբ: Ծրագիրը կամրապնդի Հայաստանի անտառային ոլորտը և հնարավորություն կստեղծի, որպեսզի երկիրը իրականացնի իր միջազգային պարտավորությունները, որոնցից է 2030 Կայուն զարգացման օրակարգը:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կայքում. http://www.unece.org/forests/areas-of-work/capacity-building/unda2016-2019.html