enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինտենսիվ աշխատանքներ՝ Վայոց ձորում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ․ «Հայանառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս դեպքի վայրում է

11․ 08․ 2017

Երեկ՝ օգոստոսի 10-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի  Արտավան գյուղի հարակից տարածքում։  Չնայած հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներին, այն մարել դեռևս չի հաջողվում։ Հրդեհի հետևանքով այրվել են ավելի քան 230 հեկտար խոտածածկ՝ այդ թվում անտառածածկ տարածքներ։

Հայտնենք, որ բացի ԱԻՆ-ի աշխատակիցներից, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի, բնապահպանության պետական տեսչության, ոստիկանության, մարզպետարանի աշխատակիցներ, ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ, Արտավան գյուղի բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներնին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, աշխատանքներին  օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։

Միջոցներ են ձեռնարկվում դժվարանցանելի վայրերում նաև այլ՝ ավելի հարմար տեխնիկայի կիրառմամբ ինտենսիվ դարձնել հրդեհաշիջման աշխատանքերը։

Օգոստոսի 10-ի ուշ երեկոյից դեպքի վայրում են ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։