enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Խնդիրները բխում են համակարգում առկա լուրջ բացթողումներից․ Ռուբեն Պետրոսյան. news.am

News.am-ը գրում է․

«Հայաստանում անտառների պաշտպանության նոր համակարգ է ներդրվելու, որի դեպքում անտառապահները կփոխարինվեն ռեյնջերներով: Վերջիններս պատշաճ կերպով պատրաստված եւ զինված կլինեն, ինչպես նաեւ օժտված կլինեն ավելի լայն իրավունքներով: Այդպես, նրանք կկարողանան ուղղակիորեն միջամտել եւ կանխել որսագողերի եւ այլոց խախտումները՝ առգրավելով վերջիններից զենքը, մեքենաները եւ որսը: Ռեյնջերները նաեւ պետության կողմից սոցիալական պաշտպանվածություն կունենան եւ բարձր աշխատավարձեր, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը: Ըստ Ռուբեն Պետրոսյանի՝ վերջին ժամանակներս պետությունը լրջորեն սկսել է զբաղվել այս խնդրի լուծմամբ՝ մեծացնելով ծախսերը:

Իր հերթին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանն ընդգծել է, որ նման խնդիրները նախկինում եւս եղել են, սակայն պետությունը միջոցներ է ձեռնարկում հետագայում դրանք նվազեցնելու եւ կանխելու համար»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։