enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Կազմվել է անտառախախտման 113 արձանագրություն

12.06.2018

2018 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի  աշխատակիցների կողմից կազմվել է անտառախախտման 113 արձանագրություն՝ 650 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:

Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 7-րդ հոդվածի, կազմված արձանագրություններից 68-ը՝ 338 ապօրինի հատումների վերաբերյալ, ուղարկվել են բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին, իսկ 45 արձանագրություն՝ 312 հատումների վերաբերյալ, ոստիկանության տարածքային բաժիններ` անտառախախտողներին հայտնաբերելու և սահմանված կարգով անտառպետֆոնդին պատճառված վնասը վերականգնելու նպատակով: