enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կայացել է համապետական ծառատունկ. Միքայել Մանուկյանը մասնակցել է Բյուրականի տարածքում կազմակերպված ծառատունկին

04. 11. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից այսօր՝ նոյեմբերի 4-ին, առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպվել է համապետական ծառատունկ:

Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։  Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվել է ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի):

1 3 4 5 6 7 8 9 10 11 12 15 16 17 18

«Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ ծառատունկն ամբողջությամբ կազմակերպվել է հենց «Հայանտառ»-ի ունեցած տնկանյութերով և առաջիկայում էլ առնվազն 5000 տնկանյութ հատկացվելու է Երևանի քաղաքապետարանին:

Տեղեկացնենք, որ Բյուրականի անտառպետության տարածքում ծառատունկ են իրականացրել նաև «Չոր մարքեթինգ» ակումբի անդամները՝ 1 հեկտար տարածքում տնկելով 2500  տնկանյութ:

Նշենք, որ համապետական ծառատունկի համար նախատեսվել էր մոտ 35 հեկտար տարածք՝ ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութի համար (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի և այլն)։ 

13 14

Հանրապետության մյուս տարածքներում կազմակերպված ծառատունկի մասին ինֆորմացիան կներկայացնենք հաջորդիվ:

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն