enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Կայացել է FLEG II-ի ղեկավար կոմիտեի վերջնական հանդիպումը

14.02.2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը սույն թվականի փետրվարի 7-9-ը Վրաստանի Հանրապետության Գուրիա շրջան կատարած այցի ընթացքում մասնակցել են «Անտառային օրենսդրության կիրարկում և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության երկրներում և Ռուսաստանում» ծրագրի երկրորդ փուլի (FLEG II) ղեկավար կոմիտեի վերջնական հանդիպմանը։

Նշենք, որ ծրագիրն իրականցվել է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, Եվրամիության և Համաշխարհային բանկի (WB) աջակցությամբ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից։

 28124703_1628346327252247_2098670906_o 28124845_1628346300585583_1445042326_o 28125202_1628346337252246_1852331618_o (1) 28054302_1628345093919037_569189162_n

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են FLEG II-ի շրջանակներում իրականացված աշխատանքները։

«Հայանտառ»-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ  ծրագրի միջոցով իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի տեխնիկական վերազինում, Գանձաքարի և Իջևանի արգելավայրերի համար մշակվել է կառավարման պլան, Սյունիքի մարզում դպրոցական անտառպետության ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել, ստեղծվել է բրիկետների պատրաստման արտադրամաս։ Իրականացվել է նաև անտառային օրենսդրության վերլուծություն, որի հիման վրա տրվել են առաջարկներ՝ անտառային ոլորտի կառուցվածքային փոփոխությունների՝ մասնավորապես՝ անտառային կոմիտեի ստեղծման վերաբերյալ։

Պետրոսյանի խոսքով՝ կատարվել է նաև Հայաստանի անտառների հասարակական մոնիթորինգ, ինչպես նաև դասընթացներ, որոնց ընթացքում ուսուցանվել են մի շարք հմտություններ՝ ինտերակտիվ քարտեզների օգտագործման, տվյալների գրանցման և փոխանցման վերաբերյալ։

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն