enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կստեղծվի հայ-բելառուսական բարեկամության պուրակ. կայացել է միջկառավարական խորհրդի 17-րդ նիստը

26․ 07․ 2017

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մանուկյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը հուլիսի 19-22-ն աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էին: Մանուկյանն ու Պետրոսյանը մասնակցել են ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին, որին ներկա էին 4 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) ներկայացուցինչներ:
Միքայել Մանուկյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է նիստի գումարման անհրաժեշտությունը՝ մասնավորեցնելով, որ նմանօրինակ հարթակներն անտառկառավարման ու անտառպահպանության ոլորտներում փորձի փոխանակման, համատեղ որոշումների կայացման համար լավագույններից են:

4 5

Նիստի ընթացքում Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն՝ երկու հանրապետությունների անվան բարեկամական պուրակ ստեղծելու մասին, որի համատեքստում Բելառուսը Հայաստանին է նվիրաբերելու փակ արմատային համակարգով 50 հազար տնկանյութ: Պուրակը նախատեսվում է հիմնադրել 2018 թվականի գարնանը:

2

Նիստին ընդունվել են խորհրդի որոշումներ, որոնք միտված են նպաստելու անտառային տնտեսության զարգացմանը, համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև անտառկառավարման պլանների մշակման ուղղությամբ:
Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է Բելառուսի անտառային տնտեսության նախարարության «Բարիսովսի» անտառտնտեսություն, որտեղ ծանոթացել է ժամանակակից տնկարանային տնտեսությանը, տնկանյութի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաներին:

Այցելություն է եղել նաև «Բել Լես պրոեկտ» կազմակերպության կենտրոնական գրասենյակ, որտեղ հայկական պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են անտառճանապարհների կառուցման, որստնտեսության նախագծման և այլ աշխատանքների: Հայկական պատվիրակությունը եղել է նաև «Ամկադոր» անտառտնտեսական սարքավորումների և մեքենաների արտադրության գործարանում, որտեղ ծանոթացել է ժամանակակից անտառային տնտեսությունում օգտագործվող տրանսպորտային միջոցներին: Այց է եղել նաև «Սերմնային և տնկարանային տնտեսության» կենտրոն, որտեղ հնարավոր է եղել ծանոթանալ բիոտեխնոլոգիայի շնորհիվ ստացվող անտառային տնկանյութի աճեցմանը:

7 8 9 94 95 96 97 98 99 1500