enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի

Tert.am-ը գրում է.

 «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստին ներկայացրեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: «Նախագծի ընդունում պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնմամբ անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործունեության պահպանման և զարգացման անհրաժեշտությամբ»,-ասաց նա:

Նախարարը պարզաբանեց, որ հիմնական փոփոխությունն այն է, որ դա «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ հաշվի առնելով, որ  անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն: Չնայած դրան նա նշեց, որ գյուղատնտեսական ծրագրեր ևս իրականացվելու են:

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր խոսքն ուղղելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին ասաց. «Հիմա, պարոն Մինասյան, մենք ակնկալում ենք Ձեզանից, որ Դուք շատ արագ պետք է բերեք ձևակերպեք քվոտաներ, մենք դրա մասին խոսել ենք: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք շատ ավելի ցածր է, քան շուկայում առկա քանակը, այդ իսկ պատճառով մենք այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, այդ ռեսուսրները պետք է ուղղենք, որպեսզի անտառի պահպանման գնա»: Նա նախարարին հարցրեց, թե որքան ժամանակ է պետք, որ այդ ամբողջը ֆորմալացվի:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ այս ռեֆորմի արդյունքը լինելու է գյուղատնտեսության բնապահպանության նախարարության եղած հաստիքային միավորումների, «Հայանտառի» հաստիքների հաշվին, այսինքն՝ լրացուցիչ հաստիք և ծախս չի նախատեսվում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում: