enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների 2017 թվականի գործունության ամփոփ նկարագիր (մաս II)

30. 01. 2018

«Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառները և անտառային հողերը կազմում են 4737 հա, որից անտառածածկ` 2000 հա:

2017 թվականի ընթացքում անտառտնտեսությունում իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 2.0 հա տարածքում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին կատարվել է նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների խնամք՝ 10 հա տարածքում: Անցյալ տարվա ընթացքում անտառտնտեսությունում արձանագրվել է անտառային հրդեհի 1 դեպք՝ 15,0 հա ընդհանուր տարածքով, որից 8,0 հա` անտառածածկ, իսկ 7,0 հա` ոչ անտառածածկ տարածքում:

2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անտառտնտեսության աշխատակիցների կողմից արձանագրվել են 0,25 խմ ծավալով ապօրինի հատված սոճու ճյուղեր, որի վերաբերյալ կազմվել է անտառխախտման արձանագրություն և ուղարկվել է մարզի տարածքային բնապահպանական պետական տեսչություն:

Սյունիքի մարզի «անտառտնտեսություն» մասնաճյուղեր

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի անտառային հողերը կազմում են 60203 հա, որից անտառածածկ` 49990.5 հա:

Անտառային հողերի կառավարման նպատակով ստեղծված են 3 «անտառտնտեսություն» մասնաճյուղեր․

  1. «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ – 16530.0 հա
  2. «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ – 38253.0 հա
  3. «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղ – 5420.0 հա

2017 թվականի ընթացքում Սյունիքի մարզի անտառտնտեսություններում իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 9.0 հա տարածքում, այդ թվում․

Սյունիքի անտառտնտեսությունում – 3,0 հա

Կապանի անտառտնտեսությունում – 4,5 հա

Սիսիանի անտառտնտեսությունում – 1,5 հա

Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Սյունիքի մարզի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից արձանագրվել է ապօրինի հատված 111 ծառ, այդ թվում․

Կապանի անտառտնտեսությունում – 77 ծառ

Սյունիքի անտառտնտեսությունում – 29 ծառ

Սիսիանի անտառտնտեսությունում – 5 ծառ:

2017 թվականի ընթացքում «Կապանի անտառտնտեսություն»- ում արձանագրվել է անտառային հրդեհի 5 դեպք՝ 34.0 հա ընդհանուր տարածքով, որից 25.5 հա` անտառածածկ, իսկ 8.5 հա` ոչ անտառածածկ տարածքում:

«Սյունիքի անտառտնտեսություն»-ում արձանագրվել է անտառային հրդեհի 1 դեպք՝ 0.2 հա ոչ անտառածածկ տարածքում:  

Անցյալ տարվա ընթացքում մարզի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում մթերվել է 5337.48 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 262.29 խմ:

Սյունիքի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 3329.5 պահեստային խմ վառելափայտ: 

Տավուշի մարզի «անտառտնտեսություն» մասնաճյուղեր

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի անտառները և անտառային հողերը կազմում են 118087.0 հա, որից անտառածածկ` 104857,6 հա:

Անտառային հողերի կառավարման նպատակով ստեղծված են 4 «անտառտնտեսություն» մասնաճյուղեր․

  1. Արծվաբերդի անտառտնտեսություն – 42837.0 հա
  2. Իջևանի անտառտնտեսություն – 25512.0 հա
  3. Նոյեմբերյանի անտառտնտեսություն – 29254.0 հա
  4. Սևքարի անտառտնտեսություն – 20484.0 հա

2017 թվականին շաբաթօրյակների միջոցով իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 18.0 հա տարածքում, այդ թվում․

Արծվաբերդի անտառտնտեսությունում– 3.0 հա

Իջևանի անտառտնտեսությունում – 4.0 հա

Սևքարի անտառտնտեսությունում – 2.0 հա

Նոյեմբերյանի անտառտնտեսությունում- 9.0 հա

Նոյեմբերյանի անտառտնտեսությունում շաբաթօրյակի միջոցով իրականացվել է նաև նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում՝ 17.2 հա տարածքում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին Արծվաբերդի անտառտնտեսությունում իրականացվել են նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների ագրոտեխնիկական խնամք 15 հա և խնամք՝ խոտհունձի միջոցով՝ 3.5 հա տարածքում:

2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մարզի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից արձանագրվել է ապօրինի հատված 546 ծառ, այդ թվում․   

Արծվաբերդի անտառտնտեսություն– 170 ծառ  

Իջևանի անտառտնտեսություն– 286 ծառ

Նոյեմբերյանի անտառտնտեսություն– 67 ծառ

Սևքարի անտառտնտեսություն– 23 ծառ:

2017 թվականին մարզի անտառտնտեսություններում անտառային հրդեհների դեպքեր չեն արձանագրվել: Անցյալ տարվա ընթացքում մթերվել է 8363.64 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 838.94 խմ: Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 41946.2 պահեստային խմ վառելափայտ: 

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի» անտառտնտեսություն մասնաճյուղի անտառները և անտառային հողերը կազմում են 15046.7 հա, որից անտառածածկ` 7656.2 հա:

Տեղեկացնենք, որ 2017 թվականի ընթացքում անտառտնտեսությունում  իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 4.9 հա տարածքում: Անցյալ տարվա ընթացքում անտառտնտեսությունում արձանագրվել է անտառային հրդեհների 2 դեպք՝ 231.45 հա ընդհանուր տարածքով, որից 183.45 հա` անտառածածկ, իսկ 48.0 հա` ոչ անտառածածկ տարածքում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն