enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հայանտառ»-ը խստացրել է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ

08․ 11․ 2017 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  կողմից ապօրինի ծառահատումների դեմ նախկինում իրականացված կանխարգելիչ միջոցառումները վերջին ամիսների ընթացքում կրում են ավելի խստացված բնույթ։ ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները պարբերական ստուգայցեր են կատարում բոլոր 19 անտառտնտեսություններում։

Կատարած ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապօրինություններ կատարելու, և դրանք թաքցնելու փորձերը զգալիորեն նվազել են։

 «Հայանտառ»-ի  որդեգրած գործելաոճին անհամապատասխան վարքագիծ դրսևորելու հետևանքով՝ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։

Անցած ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 3 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններ, պահպանության գծով տնօրենի 1 տեղակալ, 1 ավագ անտառապետ, 3 անտառպահպանության ինժեներ, 8 անտառապետ, 33 անտառապահ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակելու է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ և առավել հետևողական է լինելու կազմակերպության աշխատակիցների գործելաոճին, և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը։

 

                                    «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն