enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հայանտառ»-ը ձեռնարկում է լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառահատումները կանխելու ուղղությամբ

26.07.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է` չնայած շարունակական բնույթ կրող կանխարգելիչ միջոցառումներին, արձանագրվում են ապօրինի անտառահատումների դեպքեր, ինչը հաշվի առնելով, համագործակցելով պատկան մարմինների հետ, ձեռնարկում ենք լրացուցիչ միջոցառումներ՝ անօրինական անտառահատումները կանխելու, օրինազանցներին օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու, պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ: 
Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում անտառկառավարման և անտառպահպանման նոր հայեցակարգի մշակման ուղղությամբ, այդ թվում՝ անօրինական ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում նկատված բացերի լրացման համար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ազգաբնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ ապօրինի ծառահատումներից, խուսափել անտառային տարածքներում անօրինական գործողություններից, հետևել անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, խուսափել արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից, անտառներում պահպանել սանիտարական պատշաճ մակարդակ: