enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Հայանտառ»-ի Գուգարքի և Հրազդանի անտառտնտեսություններում իրականացվում են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքեր՝ ԳՄՀԸ աջակցությամբ

31. 10. 2017 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի աջակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Հրազդանի անտառտնտեսություններում իրականացվում են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքեր (ընդհանուր մոտ 200 հա տարածքում), որոնց ընթացքում նախատեսվում է կիրառել Անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգը (ԱԱԿՏՀ)։

20170929_113749 (1)

Իրականացվող դաշտային միջոցառումներն առավել արդյունավետ նախապայմաններ կապահովեն նախկինում հատված անտառային տարածքների վերականգնման համար, իսկ գործողություններից ստացվող վառելափայտը կտրամադրվի հարակից համայնքների բնակիչներին: ԱԱԿՏՀ-ն տեղեկատվական համակարգ է, որն օգտագործվում է գործառնական պլանավորման, տեղեկությունների կառավարման և անտառային ոլորտի տարբեր հաստատությունների միջև տեղեկությունների փոխանակման համար: Կոճղաշիվային վերաճի օժանդակման համար Գուգարքի և Հրազդանի անտառտնտեսություններում ընտրված տարածքների վերաբերյալ համապատասխան տեղեկությունը՝ իրականացված դաշտային միջոցառումների վերաբերյալ տեղեկության հետ մեկտեղ, կմուտքագրվի ԱԱԿՏՀ և այնուհետ կկառավարվի տեղեկատվական համակարգում:

Նախատեսվում են նաև ուսուցումներ՝ կոճղաշիվային վերաճի օժանդակման և ԱԱԿՏՀ-ի վերաբերյալ: Դրանց մասնակցելու են Գուգարքի և Հրազդանի, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի այլ անտառտնտեսությունների աշխատակիցներ: Այսպիսով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կստեղծվեն հնարավորություններ՝ հետագայում այլ տարածքներում կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման և ԱԱԿՏՀ-ի կիրառման համար:

IMG_9272IMG_9287

Տեղեկացնենք՝ ԿԻԿ-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անհատույց տրամադրել է 8 շղթայական սղոց և 2 թուփ կտրող սարք՝ երկու նշված անտառնտեսություններում կոճղաշիվային վերաճի օժանդակման իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև՝ հետագայում նմանատիպ դաշտային միջոցառումներում օգտագործելու համար: Վերոնշյալ սարքավորումները «Հայանտառ» ՊՈԱԿ-ը փոխանցել է  Գուգարքի և Հրազդանի անտառտնտեսություններին։  

image

 

 

 

This post is also available in: English