enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

«Հայանտառ»-ի, ՀԱԱՀ-ի և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

27. 02. 2018

Այսօր՝ փետրվարի 27-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՀՀ ԳԱԱ «Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժիրայր Վարդանյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, համատեղ գիտակրթական գործունեության ուղղությամբ փոխադարձ պարտականությունների ստանձնումը, ինչպես նաև՝ բարձրորակ անտառագետ մասնագետների պատրաստումը։

Հուշագրի ստորագրումից հետո կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել և կարևորել արդյունավետ գործակցությանն ուղղված քայլերը։

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում նշել է՝ սույն հուշագրի կնքնման նախաձեռնությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանինն է։ Մանուկյանն էլ իր հերթին Թարվերդյանին շնորհակալություն է հայտնել առաջարկն ընդունելու համար, ապա ընդգծել՝ «Հայանտառ»-ում իրականացվող համակարգային փոփոխությունների համատեքստում այս հուշագիրը ևս շատ կարևոր դերակատարություն ունի։

Միքայել Մանուկյանը նաև նշել է, որ անտառային ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստումն անչափ կարևոր է։ «Առաջինը պետք է սկսենք կրթելուց, մեր մասնագետներին վերապատրատելուց»,- ընդգծել է Մանուկյանը, ապա հավելել, որ «Հայանատառ»-ը պետք է իր դեմքը փոխի, այլ որակի աշխատանք պետք է կատարի։

IMG_0380 IMG_0387IMG_0391

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ իր խոսքում շեշտել է, որ  հուշագրով հնարավոր է դառնում ՀԱԱՀ-ում առաջատար մասնագետների ուժերով իրականացնել չափազանց կարևոր գործ, այն է՝ արտադրությունում աշխատող կադրերի վերապատրաստման կազմակերպում:  Թարվերդյանի խոսքով՝ համալսարանը շահում է կարևոր մի բան՝ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներն անտառային տնտեսություններում կազմակերպելու առումով:

«Սա նախ հնարավորություն կտա գործնական հմտություններով մասնագետներ պատրաստել և երկրորդ՝ անտառային ոլորտի աշխատակիցների համար հեշտանում է ապագա մասնագետների ճիշտ ընտրությունը»,- ասել է Թարվերդյանը։
IMG_0382IMG_0384

 

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն