enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

«Հայանտառ»-ի տնօրենը Տավուշի մարզում ներկայացրել է բնափայտի մթերման և իրացման նոր կարգը

15.02.2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Մանուկյանի կողմից ներկայացվել է բնափայտի մթերման և իրացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ընդունված նոր կարգը։

Խորհրդակցությունը վարել են «Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մասնակցել են Տավուշի մարզպետարանի, մարզի անտառտնտեսությունների, ՀՀ ԲՆ բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ համայնքների ղեկավարներ և այլք։

Ինչպես տեղեկացրել է Միքայել Մանուկյանը, դաշտը կանոնակարգելու նպատակով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրակցված անտառներում 2018 թվականին իրականացվելիք 90596 խմ բնափայտի մթերման և իրացման աշխատանքները կազմակերպելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջիկայում հայտարարելու է «Արմատի վրա կանգուն ծառի առուվաճառքի», ինչպես նաև «Ծառայությունների՝ անտառտնտեսական աշխատանքների կատարման աճուրդներ և մրցույթներ»՝ յուրաքանչյուր անտառհատման տոմսի համար առանձին լոտերով։

Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ հատատեղերի շահագործման ընթացքում ապօրինի ծառահատումներով զբաղվող  կազմակերպությունների կամ անհատ ձեռներեցների մասնակցությունն աճուրդին կարգելվի։

Տավուշի մարզին հատկացված նախնական չափաքանակը կազմում է 36000 խմ: Հատատեղերը բաժանված են առանձին լոտերի: Յուրաքանչյուր լոտի համար աճուրդ է հայտարարվելու և այն ընկերությունները, որոնք զբաղվում են փայտանյութի շահագործմամբ և վաճառքով, տվյալ հատատեղը ձեռք բերելու համար պետք է դիմում գրեն, մասնակցեն աճուրդին: Յուրաքանչյուր լոտ ունենալու է իր անձնագիրը, որտեղ մանրամասն ներկայացված են լինելու տվյալ հատատեղը բնութագրող որակները և ըստ դրանց սահմանված է լինելու նաև գինը:

Նոր կարգի շուրջ ծավալված քննարկման ընթացքում մասնակիցները  ներկայացրել են իրենց տեսակետները։

44156 44157 44158 44163 

1 2

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն