enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անտառների կայուն կառավարման չափանիշների և ցուցանիշների սահմանում․ աշխատաժողով՝ Երևանում

15․ 09․ 2017

Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, սույն թվականի սեպտեմբերի 13-ին կազմակերպել է եռօրյա աշխատաժողով, որը  նպատակ ունի սահմանել Հայաստանի անտառների կայուն կառավարման չափանիշները և ցուցանիշները։ Աշխատաժողովին մասնակցություն են ունեցել անտառների պահպանության  փորձագետներ՝ կառավարությունից, կրթական հաստատություններից, հասարակական կազմակերպություններից։ 

Տեղեկացնենք, որ անտառների կայուն կառավարման համապատասխան չափանիշներ և ցուցանիշներ սահմանելու հայեցակարգը ընդունվել է 1992 թվականին՝ Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։

Շատ երկրներ արդեն իսկ ընդունել և կիրառում են անտառների կայուն կառավարման իրենց ազգային չափանիշները և ցուցանիշները, և ներկայումս Հայաստանը միանում է այդ երկրների շարքին։ Այս հայցեցակարգը կիրառվում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ միջազգային մակարդակում, որի վառ օրինակներ են Մոնրեալի գործընթացը, Համաեվրոպական գործընթացը և ՊԳԿ-ի անտառային ռեսուրսների գնահատումը։

«Անտառային ծածկույթի ընդլայնումը հիմնական նպատակներից մեկն է Հայաստանի համար՝ ոչ միայն անտառների պաշտպանական դերից ելնելով, այլ նաև անտառների հետ առնչվող բիզնեսները զարգացնելու և բնակչությանը վառելափայտով ապահովելու տեսանկյունից»,- իր ելույթում նշել է ECE/FAO-ի անտառաբուծության բաժնի փոխտնօրեն Եկրեմ Յազիցին՝ հավելելով․ «Անտառների կայուն կառավարման ցուցանիշները կարող են կարևոր տեղեկատվություն տրամադրել Հայաստանի անտառային ռեսուրսների վերաբերյալ և նպաստել ապացույցների հիման վրա քաղաքականության մշակմանը»։

Տեղեկացնենք, որ «Կովկասում և Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման հաշվապահական համակարգեր» ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։

 2016-2019թթ․ին իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման նախաձեռնության միջոցով։ Այն նպատակ ունի հզորացնելու անտառտնտեսության ոլորտը և օգնել երկրներին կատարելու իրենց միջազգային պարտավորությունները։

 

 

 

This post is also available in: English