enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստան են բերվել լիբանանյան մայրիներ

yerkirmedia-ի անդրադարձը Լիբանանից Հայաստան բերված մայրիներին․

«Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում հավաքված մարդիկ անհամբեր չվացուցակի լուսատախտակին են նայում, սպասում են Բեյրութ-Երեւան ինքնաթիռի վայրէջք կատարելուն, կատակում են՝ եկել են տնկիներին դիմավորելու: Եվ իսկապես, Լիբանանում Հայաստանի դեսպանի օդանավից դուրս գալուց հետո տուփերով սպասարահ բերվեցին նաեւ լիբանանյան մայրիների տնկիները՝ «դիվանագիտական բեռ» հավակնոտ անվան տակ:

Նվերի հասցեատերերը խոստանում են՝ ջանք չեն խնայի, որ այս ծառատեսակն իրեն լավ զգա Հայաստանում, սակայն վերջնական եզրակացության համար մոտ երկու տարի կպահանջվի՝ դեռ պետք է տեսնեն՝ կպչում են ծառերը, թե ոչ, ինչպես են անցկացնում ցրտաշունչ ձմեռն ու չոր ամառը»։

Մանրամասները՝ yerkirmedia.am -ի տեսանյութում։