enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Հայաստան են բերվել լիբանանյան մայրիներ․ տնկիների կպչողականությունը կփորձարկվի Հայաստանի բոլոր մարզերում

23. 10. 2017

Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի և դեսպանության աջակցությամբ, լիբանանահայ գործարար, բարերար Կարապետ Պապահեքյանի նախաձեռնությամբ Հայաստան է բերվել և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին է տրամադրվել լիբանանյան մայրու 250 տնկի։

Նախաձեռնության հեղինակները «Հայանտառ»-ի ներկայացուցիչների հետ համաձայնության են եկել, որ նախ փոքր չափաքանակի (250 հատ) տնկի բերվի Հայաստան։  Տնկիների հաջող աճի պարագայում ևս 2000 տնկի կբերվի։ Լիբանանի Բուրջ Համուդի քաղաքապետարանը ևս պատրաստակամություն է հայտնել տրամադրել  մայրու 3000 հատ տնկի։

Մայրու առանձնահատկությունն այն է, որ ծառատեսակն աճում է  հիմնականում  լեռնային և քարքարոտ վայրերում։ Մայրիների առկայությունը Հայաստանի համար կարող է էկոլոգիական և ջրակարգավորիչ լուրջ նշանակություն ունենալ։

Վերջնական եզրակացության համար՝ տնկիները կպչում են, թե ոչ, կպահանջվի առնվազն երկու տարի։ Տնկիների կպչողականությունը կփորձարկվի Հայաստանի բոլոր մարզերում և տարբեր բարձրությունների վրա։ Եթե փորձը հաջող անցնի, լիբանանյան մայրիների անտառ կունենանք, իսկ առավել նպաստավոր պայմաններում հայ-լիբանանյան բարեկամության մայրիների պուրակ կհիմնվի։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն