enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայ-բելառուսական համագործակցություն՝ անտառային ոլորտի արդյունավետ կառավարման ասպարեզում

31. 10. 2017 

ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն  Միքայել Մանուկյանը և տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը գյուղատնտեսության նախարարությունում՝ նախարար  Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ այսօր՝ հոկտեմբերի 31-ին,  հանդիպում են ունեցել անտառների կառավարման «Բելգոսլես» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը և պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը:

Անցած օրերի ընթացքում բելառուսական պատվիրակության հետ «Հայանտառ»-ում քննարկվել են Բելառուսում հայ մասնագետների վերապատրաստմանը, Հայաստանում անտառաշինություն իրականացնող կազմակերպության հիմնմանը վերաբերող և այլ հարցեր: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների համատեղ ջանքերով 2018 թվականի գարնանը Վանաձոր քաղաքին հարող մոտ 15 տարածքում հայ-բելառուսական բարեկամության պուրակ հիմնել:

1 2

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: