enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Հրազդանի անտառտնտեսության հարակից տարածքում բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել

26․09․2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հարակից Բջնի համայնքի տարածքում սեպտեմբերի 25-ին բռնկված, հետագայում քամու հետևանքով  դեպի անտառ տարածված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել։

Հրդեհն ընդգրկել է շուրջ 1 հեկտար անտառածածկ տարածք, որը գերխիտ երիտասարդ կաղնուտ է։ Հիմնականում վնասվել են սաղարթի տակ աճող դեպի չորացում գնացող ծառեր։

Հրդեհը տարածում է գտել անտառի բացատում։ Դեպքի վայրում աշխատում են Հրազդանի անտառտնտեսության, ԱԻՆ-ի աշխատակիցներ, իրավիճակը վերահսկելի է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև շրջակա գյուղերի բնակիչներ։

Դեպքի վայրում են եղել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և անտառների պահպանության բաժնի պետ Վաղարշակ Սարգսյանը։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։