«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների 2017 թվականի գործունության ամփոփ նկարագիր (մաս I)
25․01․2018
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառները և անտառային հողերը կազմում են 23213.87 հա, որից անտառածածկ` 15068,0 հա:
Տեղեկացնենք, որ 2017 թվականի ընթացքում անտառտնտեսությունում իրականացված շաբաթօրյակի շրջանակներում ծառատնկման աշխատանքներ են կատարվել 2.5 հա տարածքում:
Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի՝ նախկինում հատված 100 հա անտառային տարածքներում իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ, որից առաջացած փայտանյութը անվճար տրամադրվել է մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը: Նշված աշխատանքների իրականացման նպատակով ԳՄՀԸ ընկերության կողմից անտառտնտեսությանը տրամադրվել են 4 հատ բենզասղոց և 1 հատ թուփ կտրող սարք:
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից անտառտնտեսության տարածքում իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ՝ 10 հա տարածքում:
2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ անտառտնտեսության աշխատակիցների կողմից արձանագրվել է ապօրինի հատված 167 ծառ: Անցյալ տարվա ընթացքում անտառտնտեսությունում արձանագրվել է անտառային հրդեհների 6 դեպք, 3.05 հա ընդհանուր տարածքով, որից 0.7 հա` անտառածածկ, իսկ 2.35 հա` ոչ անտառածածկ տարածքում:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում հիմնադրված տնկարանային տնտեսությունում 2017 թվականի ընթացքում աճեցվել է փակ արմատային համակարգով շուրջ 128000 հատ տարբեր տեսակի տնկանյութ:
Հայտնենք նաև, որ մթերված փայտանյութի քանակը կազմել է 17.22, որից շինափայտ՝ 3.73 խմ:
Մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 1778 պահեստային խմ վառելափայտ:
«Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառները և անտառային հողերը կազմում են 9022.0 հա, որից անտառածածկ` 6547, 2 հա:
Տեղեկացնենք, որ 2017 թվականի ընթացքում շաբաթօրյակի միջոցով իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 4.0 հա տարածքում: ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2016 թվականին հիմնադրված 10 հա անտառմշակույթներում անցյալ տարվա ընթացքում իրականացվել են ագրոտեխնիկական խնամքի և ոռոգման աշխատանքներ:
2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ անտառտնտեսության աշխատակիցների կողմից արձանագրվել է ապօրինի հատված 86 ծառ: Տարվա ընթացքում անտառտնտեսությունում անտառային հրդեհների դեպքեր չեն արձանագրվել:
Մթերվել է 1381.8 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 40.5 խմ:
Գեղարքունիքի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 1243.2 պահեստային խմ վառելափայտ:
«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառները և անտառային հողերը կազմում են 10848 հա, որից անտառածածկ` 5215 հա:
Տեղեկացնենք, որ 2017 թվականին շաբաթօրյակի միջոցով իրականացվել են ծառատնկման աշխատանքներ՝ 3.5 հա տարածքում: 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անտառտնտեսության աշխատակիցների կողմից արձանագրվել է ապօրինի հատված 26 ծառ: Անցյալ տարվա ընթացքում անտառտնտեսությունում արձանագրվել է անտառային հրդեհների 2 դեպք՝ 155,8 հա ընդհանուր տարածքով, որից անտառածածկ՝ 105,4 հա, իսկ 50,4 հա` ոչ անտառածածկ տարածքում:
Մթերվել է 228,4խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 15,05 խմ:
Արագածոտնի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 255 պահեստային խմ վառելափայտ:
Լոռու «անտառտնտեսություն» մասնաճյուղեր
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառները և անտառային հողերը կազմում են 101279,6214 հա, որից անտառածածկ` 85799.6 հա: Անտառային հողերի կառավարման նպատակով ստեղծված են 7 «անտառտնտեսություն» մասնաճյուղեր`
- Լալվարի անտառտնտեսություն – 26837.0 հա
- Ջիլիզայի անտառտնտեսություն – 15292.0 հա
- Դսեղի անտառտնտեսություն – 15330.0 հա
- Գուգարքի անտառտնտեսություն – 16213,6214 հա
- Ստեփանավանի անտառտնտեսություն – 6665 հա
- Տաշիրի անտառտնտեսություն – 6860 հա
- Եղեգնուտի անտառտնտեսություն – 14082 հա
«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 27.07.2012թ. կնքված №120727 պայմանագրով 2012-2017թթ. Գուգարքի և Լալվարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են անտառապատման աշխատանքներ՝ ցանքսի և տնկման միջոցով 315,0 հա տարածքում:
2017թ. գարնանը նույն պայմանագրի շրջանակներում Գուգարքի անտառտնտեսությունում իրականացվել են անտառապատման աշխատանքներ՝ ցանքսի և տնկման միջոցով 61.9 հա և անտառմշակույթների լրացման աշխատանքներ 20,4 հա տարածքում: Անտառապատված տարածքի պահպանության նպատակով կառուցվել է ցանկապատ՝ 4022 գծմ: 315,0 հա տարածքում իրականացվել են նաև ագրոտեխնիկական խնամքի և խոտհունձի աշխատանքներ:
Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկինում հատված 100 հա անտառային տարածքներում իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ, որից առաջացած վառելափայտն անվճար տրամադրվել է մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը: Նշված աշխատանքների իրականացման նպատակով ԳՄՀԸ ընկերության կողմից անտառտնտեսությանը տրամադրվել են 4 հատ բենզասղոց և 1 հատ թուփ կտրող սարք:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ՝ 93 հա տարածքում, որից առաջացած վառելափայտը տրամադրվել է Օձունի և հարակից համայնքների բնակչությանը:
2017 թվականին շաբաթօրյակների միջոցով իրականացվել են ծառատնկման աշխատանքներ 14,5 հա տարածքում, այդ թվում՝
Գուգարքի անտառտնտեսություն- 2,7 հա
Դսեղի անտառտնտեսություն- 1,0 հա
Ջիլիզայի անտառտնտեսություն- 0,5 հա
Լալվարի անտառտնտեսություն- 2,0 հա
Ստեփանավանի անտառտնտեսություն- 2,5 հա
Եղեգնուտի անտառտնտեսություն- 0,8 հա
Տաշիրի անտառտնտեսություն- 5,0 հա
2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից արձանագրվել է ապօրինի հատված 887 ծառ, այդ թվում`
Դսեղի անտառտնտեսություն- 191 ծառ
Գուգարքի անտառտնտեսություն- 482 ծառ
Տաշիրի անտառտնտեսություն- 16 ծառ
Եղեգնուտի անտառտնտեսություն- 129 ծառ
Ջիլիզայի անտառտնտեսություն- 18 ծառ
Լալվարի անտառտնտեսություն- 14 ծառ
Ստեփանավանի անտառտնտեսություն- 37 ծառ:
2017թ. Գուգարքի անտառտնտեսությունում արձանագրվել է հրդեհի 45 դեպք, 166,075 հա ընդհանուր տարածքով, որից 68,46 հա` անտառածածկ, իսկ 97,615 հա` ոչ անտառածածկ տարածքում:
Լալվարի անտառտնտեսությունում արձանագրվել է հրդեհի 1 դեպք, 2,0 հա ոչ անտառածածկ տարածքում: Եղեգնուտի անտառտնտեսությունում արձանագրվել է հրդեհի 1 դեպք, 3,2 հա անտառածածկ տարածքում:
2017թ. մարզի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում մթերվել է 14598.26 խմ փայտանյութ, որից շինափայտ՝ 1166.43 խմ: Մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է 18063.8 պահեստային խմ վառելափայտ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն