enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

«Հրազդանի անտառտնտեսություն»-ում քննարկվել են անտառկառավարման պլանների մշակման, հողերի սահմանների ճշգրտմանը վերաբերող հարցեր

20.07.2018

ԲՆ անտառային կոմիտեի Հայանտառ ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն»-ում տեղի է  ունեցել աշխատանքային քննարկում՝ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի  հողերի սահմանների ճշգրտման, քարտեզագրման, կառավարման պլանի նախագծի մշակման և անտառտնտեսության կազմում գտնվող Արզական-Մեղրաձոր պետական արգելավայրի սահմանների և կառավարման պլանի վերանայման վերաբերյալ:

Հայտնենք, որ նշված աշխատանքները ֆինանսավորվում են ԳՄՀԸ Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում /ԿԻԿ/ ծրագրի շրջանակներում: 2013–2014 թթ-ին Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվել են Արզական-Մեղրաձորի արգելավայրի քարտեզագրման և կառավարման պլանավորման գործողություններ: Արդյունքում մշակվել են նախագծեր, որոնք պետք է վերանայվեն և ներառվեն «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի  ամբողջական տարածքը ներկայացնող փաստաթղթերում:

Հանդիպմանը ներկա էին  ԲՆ անտառային կոմիտեի նախագահի տեղեկալ Վահե Մացակյանը, անտառտնտեսության,  Կոտայքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, խորհրդատու ընկերության և ԿԻԿ ծրագրի ներկայացուցիչներ:

Վահե Մացակյանն իր խոսքում կարևորագույն խնդիր է համարել  անտառային հողերի և այլ նպատակային նշանակություն ունեցող հողերի  սահմանային անճշտության հարցը։ Բարձրացված խնդրի վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաև Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչները։

Հանդիպման սկզբում ներկայացվել են անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգի պահանջները: Խորհրդատու ընկերության կողմից ներկայացվել են  անտառտնտեսության և հարակից համայնքների սահմաններին, դրանց կադաստրային գրանցմանը, անտառների գույքագրմանը, գնահատմանը և տվյալների բազայի պատրաստմանը և կենսաբազմազանությանն առչնվող խնդիրները, քննարկվել են դրանց  լուծման հնարավոր տարբերակները։

 Հանդիպման ընթացքում նաև շեշտվել է անտառշինության համար պատասխանատու մարմինների և աշխատանքներն իրականացնողների միջև արդյունավետ համագործակցության, հաշվետվողականության և հսկողության կարևորությունը՝ աշխատանքների բոլոր փուլերում, որոնց ուղղությամբ քննարկումները դեռ պետք է շարունակվեն:

8 97

 

This post is also available in: English