enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Հրդեհի բռնկման 20 դեպք է գրանցվել

04.07.2018

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման առաջին հավելվածի 6-րդ կետի, 12-րդ կետի «բ», «դ» ենթակետերը և բնապահպանության նախարարի 04.06.2018թ. թիվ 140-Ա հրամանը, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետության տարածքում առավել հրդեհավտանգ ժամանակահատվածը (հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը)՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Չոբանյանի հրամանով՝ անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։ Սահմանվել են անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու նպատակով համալիր ծրագրեր։

Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում, ինչպես նաև անտառ տանող ճանապարհներին տեղադրվել են  հրդեհային  անվտանգության վերաբերյալ  նախազգուշացնող վահանակներ, ստեղծվել են  հակահրդեհային արագ արձագանքման   ջոկատներ։

Չնայած  կանխարգելիչ միջոցառումներին, հանրապետության ողջ տարածքում նկատվող բարձր ջերմային ֆոնն անտառամերձ և անտառային տարածքներում մեծացրել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։

2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնեսություն» մասնաճյուղերում գրանցվել է հրդեհի բռնկման 20 դեպք.

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 15 դեպք՝ 147,39 հա տարածքում, որից անտառածածկ՝ 116,08 հա, ոչ անտառածածկ՝ 31,31 հա

«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝1 դեպք՝4․0 հա ոչ անտառածածկ տարածքում

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 դեպք՝ 2․0 հա ոչ անտառածածկ տարածքում

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 3 դեպք՝ 0,33 հա անտառածածկ տարածքում։

 

ԲՆ անտառային  կոմիտեն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել հակահրդեհային, անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

 

Հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է

 

Կրակ վառել (վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել)

Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել անտառում

Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև լիցքավորվող մեքենաների մոտ ծխել

 Արևի ուղիղ ճառագայթների տակ ընկնող տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք ևս կարող են հրդեհի առաջացման պատճառ դառնալ՝ օպտիկական երևույթների արդյունքում

 

 Հրդեհի բռնկման դեպքում անհրաժեշտ է

Անմիջապես տեղեկացնել ԱԻՆ ՄՓԾ, զանգահարել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման շուրջօրյա թեժ գծին՝ 010/ 65 01 24, 010/ 65 47 28,  093/ 92 91 90, 093/ 18 91 80  հեռախոսահամարներով: