enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Միքայել Մանուկյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

06.03.2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ կատարած այցի շրջանակներում Մանուկյանը ծանոթացել է անտառպետություններում իրականացվող աշխատանքներին։ Մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը «Հայանտառ»-ի տնօրենին է ներկայացրել առկա խնդիրները, և հանձնարարականներ ստացել առաջիկայում իրականացվելիք աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Միքայել Մանուկանն իր խոսքում  ներկայացրել է, թե ինչ ծրագրեր են իրականացվելու Սյունիքի մարզում։ Մասնավորապես, Մանուկյանի խոսքով՝ անտառային ոլորտում սպասվող փոփոխությունների արդյունքում՝  նշյալ անտառնտնտեսությունը ոչ միայն անտառի խնամքով պետք է զբաղվի, այլև` այստեղ նախատեսվում են ստեղծել համապատասխան նախադրյալներ՝ էկոտուրիզմի զարգացման համար։

Սյունիքի մարզկենտրոն Կապանում մարզպետ Վահե Հակոբյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է նաև անտառային ոլորտում առաջիկայում սպասվող փոփոխությունները։ Նա մասնավորապես նշել է, որ անտառների արդյունավետ կառավարման համար ստեղծվել է անտառային պետական կոմիտե, որի ղեկավար է նշանակվելու «Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։

Միքայել Մանուկյանն էլ իր հերթին նշել է, որ Սյունիքի մարզի  անտառային տարածքներում նախատեսվում են իրականացնել զարգացման լուրջ ծրագրեր։

image

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն