enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Նախագահն անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սույն թվականի դեկտեմբերի 19-ին անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 13.3-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում ստեղծել անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ եռամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ»։

Նախագահի հրամանգիրն՝ այստեղ՝  http://www.president.am/hy/decrees/item/4174/