enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նույնիսկ հանդիպակաց հրդեհ ենք կազմակերպել՝ հրդեհը մարելու համար. «Հայանտառ»-ի տնօրենի տեղակալ

Hraparak.am-ը գրում է.

««Հիմնականում բնակչության ոչ կշռադատված գործողությունների արդյունքում են հրդեհներ ծագում, եւ մեր բնակչության կողմից շատ-շատ որոշումներ, որոնք կառավարության կողմից ընդունված են, անտեսվում են»,- ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը։ Հրդեհը կարծես չի ուզում նահանջել, որոշ տեղերում հաջողվել է մարել կրակը, որոշ տեղերում պայքարը շարունակվում է։  

– Պարոն Կարապետյան, վերջին անգամ նման հրդեհներ ե՞րբ են եղել։ 

– Նախ ասեմ, որ հրդեհների համար առաջին հերթին նպաստավոր պայմաններ են ստեղծվել արտակարգ շոգ իրավիճակի պատճառով։ Գիտենք, որ այս տարածքներում խոտածածկույթը լավ չորացած է, եւ, ոնց որ ասած՝ ամեն ինչ պատրաստվել է բնության կողմից, որ մի կայծից հրդեհ բռնկվի։ Նման դեպքեր ես չեմ կարող հիշել, բայց, ինչպես նայեցի, 20-25 տարիների ընթացքում այդպիսի ծավալով հրդեհ չի եղել։ 

– Սովորաբար նման հրդեհներից հետո որքա՞ն ժամանակ է պահանջվում անտառի վերականգնման համար։

– Անտառի վերականգնման երկու տարբերակ կա՝ բնական ճանապարհով եւ արհեստական կամ մեր միջոցով։ Բնական ճանապարհով եթե մտածենք, որ պետք է վերականգնվի, օրինակ, Վայոց Ձորի անտառը, ապա այնպիսի անտառներ են, գիհուկներ են, լուսավոր մեր ռելիկտային անտառներից, որոնք շատ դժվար կվերականգնվեն բնական պայմաններում։ Առանց այդ էլ այդ անտառները ծայրահեղ դժվար բնակլիմայական պայմաններում աճող անտառներ են։ Պատկերացրեք, որ 200 տարեկան ծառեր են, բայց 4-5 մետր բարձրություն ունեն։ Իսկ մեր միջոցներով հնարավոր է, բայց շատ ջանքեր, շատ ֆինանսական միջոցներ կպահանջվեն, որ կարողանանք վերականգնել։ 

– Իսկ նման ծրագրեր կա՞ն։ 

– Մենք ստացել ենք առաջարկություն տարբեր դոնոր կազմակերպություններից, մասնավորապես՝ Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից, որոնք իրենց աջակցությունն են հայտնել, որպեսզի օժանդակեն անտառի վերականգնման գործին եւ ոչ միայն անտառի վերականգնման, այլեւ պահպանման գործին։

– Իսկ հաշվարկներ կա՞ն, թե Սարավանի եւ Արտավանի անտառներում որքան տարածք է վառվել։ 

– Ճիշտն ասած՝ մենք այս պահին նպատակ չենք դրել հաշվարկել, մեր համար 1 նպատակը հրդեհի տեղայնացումն է եղել, հրդեհի մարման աշխատանքների ճիշտ կազմակերպումն է եղել։ Հաշվարկներ մոտավոր էլի կան, բայց մինչեւ մենք մեր առաջին նպատակը չիրականացնենք․․․ փառք աստծո, հրդեհը գրեթե ամբողջությամբ մարված է, ժամը 11-ի դրությամբ ընդամենը մի քանի օջախներ էին մնացել ծխացող, բաց կրակ չկար»։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: