enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Շարունակվում են ԱԱԿՏՀ բարելավումները՝ ԲՆ անտառային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ

18.06.2018

2018թ-ի հունիսի 14-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ/IBiS) ծրագիրը  ԲՆ անտառային կոմիտեի հետ համատեղ կազմակերպել էին աշխատանքային քննարկում՝ Անտառակառավարման ազգային տեղեկատվական համակարգի (ԱԱԿՏՀ/ NFMIS) վերաբերյալ:

Քննարկմանը ներկա էին անտառային ոլորտի, միջազգային և ոլորտով հետաքրքրված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

ԱԱԿՏՀ-ի բարելավումներն իրականացնող ՏՏ կազմակերպությունը, պետական կառույցները և անտառի գույքագրման/անտառկառավարման պլանավորման խորհրդատվական կազմակերպությունը միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են ԱԱԿՏՀ-ում առավել լիարժեք տվյալների բազա ունենալու հնարավորությունը՝ անտառի դաշտային գույքագրման և քարտեզագրական տվյալների հիման վրա: Քննարկման ընթացքում ընդգծվել է որակյալ առաջնային տեղեկություններ ունենալու անհրաժեշտությունը: ԳՄՀԸ և ՄԱԶԾ ներկայացուցիչները քննարկել են թարմացված արբանյակային պատկերների ներբեռնմումը ԱԱԿՏՀ-ում:

Քննարկումների մասնակիցները նշել են ԱԱԿՏՀ-ի կարևորության և դրա կիրառման համար հաստատություններում մարդկային և տեխնիկական հզորություններ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Նմանօրինակ  քննարկում կազմակերպվել էր նաև 2018թ-ի մարտի 22-ին, որին ներկա էին ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ փորձագետներ։

ԱԱԿՏՀ-ն տեղեկատվական համակարգ է, որը կարող է զգալիորեն հեշտացնել անտառային ոլորտում գործառնական պլանավորումը, տեղեկությունների կառավարումը և փոխանակումը՝ տարբեր հաստատությունների միջև:

98787874pospeo iieduyedg

 

This post is also available in: English