enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Պահպանել և սերունդներին փոխանցել ավելի մեծ անտառածածկ տարածքներ. Անտառների միջազգային օրն է. Haynews.am

Haynews.am կայքը գրում է.

«Այսօր Անտառների միջազգային օրն է, որի առթիվ Անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում՝ ներկայացնելով կոմիտեի կողմից մշակված` անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները:

ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում նոր ստեղծված Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների վերականգնումը, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը համարվել են գերակա խնդիրներ:
Նրա խոսքով՝ վերոնշյալ աշխատանքների կատարման համար արդեն իրականացվել և իրականացվելու են մի շարք օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ: «Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, իրականացվելիք ծրագրերը՝ ճշգրտված: Անտառների վերականգնման, պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ միշտ են կատարվել: Մենք ընտրել ենք այնպիսի ուղի, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որով հնարավոր լինի առավելագույնս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները: Անտառների կայուն կառավարման և պահպանության ոլորտում ներդրվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ և գործիքակազմ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անել այն, ինչ մինչ այժմ անկատար էր կամ թերի կատարված»,- ասաց Մանուկյանը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: