enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պատգամավորները կմասնակցեն «Հայանտառ»-ի կողմից կազմակերպված ծառատունկին

Armlur.am-ը գրում է․

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր խորհրդարանում մի շարք նախագծերի քվեարկությունից հետո հայտարարեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված համահայաստանյան ծառատունկին իրենց մասնակցությունը կունենան նաև պատգամավորներ և Աժ աշխատակազմի ներկայացուցիչներ։ «Նոյեմբերի 4-ին համահայկական ծառատունկ է հայտարարված, որին, անշուշտ, իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև Ազգային ժողովը։ Տեղեկացնեմ պատգամավորներին և աշխատակազմին, որ մեքենաներն Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից Բյուրականի շրջակայքում մեզ հատկացված տարածք կուղղվեն նոյեմբերի 4-ին, ժամը 10։00-ին։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, խնդրում եմ Դեմիրճյանի մուքտի մոտ հավաքվենք, որպեսզի կարողանանք կազմակերպված ձևով մեկնենք տարածք»,- ասաց Բաբլոյանը»։ 

Մանրամասները և տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում։