enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Սահմանված է շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհի մարված օջախների հնարավոր բորբոքումը կանխելու նպատակով

27. 09. 2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հարակից Բջնի համայնքի տարածքում սեպտեմբերի 25-ին բռնկված, հետագայում քամու հետևանքով  դեպի անտառ տարածված հրդեհը վերջնական մեկուսացնելու և  արդեն իսկ մարված օջախների բորբոքումը  կանխելու համար «Հայանտառ»-ի և ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արտաշ Հունանյանի փոխանցմամբ՝  հրդեհը մարվել է, սակայն, հաշվի առնելով  քամու առկայությունը, սահմանված է հերթապահություն։  

Հրդեհն ընդգրկել է 1 հեկտարից ավելի անտառածածկ տարածք, որը գերխիտ երիտասարդ կաղնուտ է։ Հիմնականում վնասվել են սաղարթի տակ աճող դեպի չորացում գնացող ծառեր։