enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube

Վարչապետին զեկուցվել է անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին

07․02․2018

Երեկ՝ փետրվարի 6-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է  ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը։

Ծանոթանալով բնապահպանության ոլորտում 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին՝ վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին:

Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն. «Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», – ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց, ընդ որում՝ շահութաբեր, ուժեղ կառույց դարձնելու դեպքում բնապահպանական որևէ նորմ չի խախտվելու»:

13429_am_7 13429_am_9

Աղբյուրը՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք։