enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Տեղի են ունեցել ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հասարակական լսումներ

23.03.2018

Այսօր՝ մարտի 23-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հասարակական լսումներ։

Օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության առաջին դասի խորհրդական (գնդապետ), իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԽ երևանյան գրասենյակի փորձագետ Թամարա Շաքարյանը։

Լսումներին մասնակցել են ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, միջազգային, հասարակական կազմակերպություններ։

Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի պետ Հովհաննես Մալխասյանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի խորհրդատու Սիրանուշ Գալստյանի և լսումներին ներկա այլ մասնակիցների հարցերին պատասխանել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և օրենքի նախագիծը ներկայացնող փորձագետը։

IMG_0397 IMG_0399 IMG_04011