enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Փայտանյութի իրացմանը վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցություն՝ Տավուշի մարզում

23. 09. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին,  մասնակցել է Տավուշի մարզպետարանում կազմակերպված  խորհրդակցությանը, որի առանցքում փայտանյութի գների սահմանման, իրացման հետ կապված հարցերն էին: Խորհրդակցությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզի դատախազը,  ոստիկանության  Տավուշի մարզային վարչության պետը, ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը, մարզի անտառտնտեսությունների տնօրենները, փայտանյութի իրացման հետ առնչվող շահագրգիռ անձինք:

Խորհրդակցությանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում  հստակեցվել է «Դիլիջան»  ազգային պարկի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փայտանյութերի գների միասնականացմանը, ոլորտում հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Հայտնենք նաև, որ Դիլիջան համայնքի բնակիչներին հնարավորություն է տրվել օգտվել  ոչ արտադրական նպատակով տրամադրվող տարեկան 8 խմ թափուկ ձեռք բերելու հնարավորությունից:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն