enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Փոխըմբռնման հուշագիր՝ «Հայանտառ»-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև

17. 11. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը հանդիսանում է Ծրագրի շրջանակներում «Շիկահող» պետական արգելոցի պահպանման գոտում տեղակայված Կապան համայնքի 4 բնակավայրերի (Ծավ, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ) էներգետիկ ապահովության վերաբերյալ անհատական ծրագրային առաջարկի անբաժանելի մաս: Կողմերը նախատեսում են, ՀՀ օրենսդրության սահմաններում, միավորել ջանքերը, ներդնել մասնագիտական, մարդկային և տեխնիկական ներուժ՝ շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և կայուն օգտագործմանն ուղղված համապատասխան միջոցառումներն իրականացնելու նպատակով:

Հուշագրի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին կցուցաբերի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումային (ֆինանսական կամ գույքային) աջակցություն: Ներդրումների նպատակն է «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կարողությունների հզորացումն ու ՀՀ Սյունիքի մարզում մասնաճյուղի պահպանության ներքո եղած անտառային տարածքների կառավարման արդյունավետության բարձրացումը:

«Հայանտառ»-ի «Կապանի անտառտնտեսության» կողմից «Շիկահող» պետական արգելոցի, և մասնաճյուղի պահպանման գոտում գտնվող Կապան համայնքի 4 բնակավայրերին (Ծավ, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ), Ծրագրի իրականացման ժամանակահատվածում, կտրամադրի վառելափայտ` վերոհիշյալ 4 բնակավայրերի սոցիալական հաստատությունների և 247 տնային տնտեսությունների անմիջական կարիքների ապահովման համար: Կցուցաբերվի նաև աջակցություն և կառուցողական մոտեցումներ՝ անտառկառավարման նոր մոդելների, այդ թվում՝ նաև հնարավոր, իրականացնելի համայնքային անտառկառավարման մոդելների փորձարկման ծրագրերում:          

                               «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն