enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Քննարկումներ՝ անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ

22. 08. 2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Դավիթ Երիցյանը, ՄԱԶԾ անտառային հրդեհների կառավարման ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը, «Հայանտառ»-ի անտառտնտեսությունների մի շարք աշխատակիցներ, ԱԻՆ մարզային փրկարար  ծառայությունների ներկայացուցիչներ անցած շաբաթվա ընթացքում մասնակցել են անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, հակահրդեհային միջացառումների վերաբերյալ քննարկումներին։

Քննարկումները կազմակերպվել են  «Հայանտառ»-ի 19 անտառտնտեսություններից 17-ում։

Առաջին հերթին հստակեցվել են անտառտնտեսությունների հակահրդեհային տեխնիկական միջոցների, անհատական հրդեհաշիջման պարագաների առկայությունը, հակահրդեհային միջացառումների համալիր ծրագրերի ներկա վիճակը, այդ ծրագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև՝ մասնաճյուղերում հակահրդեհային գույքի և տեխնիկական միջոցների կարիքները, որոնց ապահովումն առաջնահերթ է համարվում։

Կայացած քննարկումների ընթացքում անտառտնտեսությունների տնօրեններն ընդգծել են, որ հրդեհներն անտառային տեղամասեր են թափանցում հիմնականում անտառամերձ համայնքներից՝ բնակիչների կողմից հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով, չնայած նրան, որ  հրդեհների դեմ կանխարգելիչ աշխատանքների շրջանակում անտառամերձ համայնքների բնակիչներին պարբերաբար տեղեկացվել է, որ նման գործողությունները հակասում են ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքին։

Քննարկման ընթացքում տնտեսությունների աշխատակիցները նշել են, որ  մշտադիտարկման միջոցով պարզվել և հավաստանշվել են առավել հրդեհավտանգ տեղամասեր, որոնց հսկողությունն իրականացվում է առավել ընդգծված։

Առավել մտահոգիչ է անտառտնտեսությունների տեխնիկական զինվածության խնդիրը։ Տնտեսությունների ղեկավարները ներկայացրել են իրենց անհրաժեշտ  տեխնիկական միջոցների և գույքի ցանկերը։

01 03 07 09 10