enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Facebookyoutube
ԹԵԺ ԳԻԾ

Քննարկում և ուսուցումներ՝ Անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի (ԱԱԿՏՀ) բարելավման աշխատանքների վերաբերյալ

08. 12. 2017 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ/IBiS) ծրագիրը  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 24-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Քննարկման  ընթացքում ներկայացվել են անցած ամիսներին Անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի (ԱԱԿՏՀ) բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում կայացած քննարկմանը  ներկա էին  նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչներ:

Training in Gugarq FEHayantar training - 24 Nov

Նշենք՝ ԱԱԿՏՀ-ն տեղեկատվական համակարգ է, որը կարող է զգալիորեն հեշտացնել անտառային ոլորտում գործառնական պլանավորումը, տեղեկությունների կառավարումը և փոխանակումը՝ տարբեր հաստատությունների միջև, ինչպես նաև՝ միջոլորտային համագործակցությունը: Կայացած հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացել են՝ համակարգում ինչ փոփոխություններ են կատարվել, ապա ներկայացրել են գործնական առաջարկներ՝ համակարգի հետագա բարելավման վերաբերյալ: 

image training 7 Dec, Vanadzor

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը և ԳՄՀԸ ԿԻԿ ծրագիրը շարունակաբար իրականացնում են ԱԱԿՏՀ-ի աշխատանքային ուսուցումներ նաև ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում: Մասնավորապես, դեկտեմբերի 7-ին Վանաձորում կազմակերպվել էր ուսուցում, որին մասնակցեցին Գուգարքի, Հրազդանի, Ստեփանավանի, Լալվարի, Եղեգնուտի և Ջիլիզայի անտառտնտեսության ավելի քան 15 աշխատակից: Ուսուցումն իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԳՄՀԸ ԿԻԿ մասնագետների կողմից: Ուսուցման մասնակիցները ծանոթացել են ԱԱԿՏՀ-ում կատարված փոփոխություններին, ինչպես նաև քննարկել համակարգի օգտագործման գործնական հարցեր:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

This post is also available in: English