enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Քննարկվել են վնասված անտառային տարածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների հնարավորությունները

12․ 09․ 2017 

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհը սեպտեմբերի 9-ի դրությամբ մարվել է, հետմարման աշխատանքներն ավարտվել են:

Հիշեցնենք՝ հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքների որոշակի հատվածը։

Հրդեհի հետևանքով՝ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում։ Նախնական տվյալներով՝ այրվել է շուրջ 177 հա անտառային տարածք, որից անտառապատ՝ 103 հա։

Տեղեկացնենք, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ, սոճենիներ, առանձին աճող որոշ պտղատու ծառեր (ալոճենի, վայրի տանձենի)։ Կաղնիներին պատճառված վնասի չափը կազմում է առնվազն 15-20 տոկոս, ըստ նախնական տվյալների՝ գարնանը՝ վեգետացիոն շրջանում, կաղնիների առնվազն 80 տոկոսը կշարունակեն բնականոն աճը։

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, Անտառների և անտառային հողերի բաժնի պետ Արա Մեջլումյանը եղել են  Արագածոտնի մարզում, անտառային տարածքներում ուսումնասիրություններ են կատարել, գնահատել իրավիճակը, քննարկվել են վնասված անտառային տարածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների հնարավորությունները, տեխզննման արդյունքում առանձնացվել են այն հատվածները, որտեղ հնարավոր է իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ։

Այս պահին էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԱԻՆ-ի  աշխատակիցները հերթապահություն են իրականացնում հրդեհն ընդգրկած անտառային և հարակից տարածքներում։

 «Հայանտառ» ՊՈԱԿի լրատվական ծառայություն