enhy
slide
slide
slide
slide
slide
Prev
Next
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անտառգնահատման դաշտային ուսուցում՝անտառտնտեսությունների աշխատակիցների համար

14. 07. 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սույն թվականի հուլիսի 18-ին, 19-ին, 21-ին և 26-ին Գուգարքի, Ստեփանավանի, Սևքարի և Հրազդանի անտառտնտեսություններում նախատեսում է իրականացնել անտառգնահատման դաշտային ուսուցում՝ անտառապետերի, պահպանության  ինժեներների և անտառտնտեսությունների տեխնիկների մասնագիտական կարողությունների բարելավման նպատակով: Դասընթացը կվարի «Անտառի կառավարման ինֆորմացիոն համակարգ» (FMIS) ծրագրի փորձագետ Սերգեյ Ազատյանը:

Տեղեկացնենք, որ ուսուցումն անցկացվելու է հետևյալ թեմաների շրջանակներում.

Ծառուտի բացարձակ լրիվության, բարձրության, տրամագծի, տարիքի, կեղևի հաստության չափում  

Տեղանքի թեքության, դիրքադրության որոշում

Վերաճի, մատղաշի և ենթաանտառների գնահատում, փորձահրապարակի քարտի լրացում, չափման տվյալների հիման վրա տաքսացիոն ցուցանիշների հաշվարկում

ArcPad ծրագրով աշխատող Trimble Juno ձեռքի համակարգչով աշխատելու հմտությունների ձեռք բերում

 

Դասընթացները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղ – 18. 07. 2017, ժամը՝ 10:00

«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- 19. 07. 2017

«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ- 21. 07. 2017

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- 26. 07. 2017