Անտառների և անտառային հողերի օգտագործման բաժինն ապահովում է.

  • Անտառային տնտեսության կազմակերպումը,
  • Անտառներում անտառվերականգնման, խնամքի, սանիտարական և այլ հատումների պլանավորումը նշանակումն ու կատարման հսկողության իրականացումը,
  • Անտառշինական նախագծերի տվյալների համաձայն տարեկան հատատեղային ֆոնդի հաշվարկում և հաստատման ներկայացումը,
  • Անտառտնտեսական նշանակության ճանապարհների կառուցման ու վերանորոգման առաջադրանքների բաշխումը ըստ անտառտնտեսությունների և հաշվետվությունների ընդունում ու ամփոփում,
  • Հատատեղերի տեղազննման աշխատանքների կազմակերպումն ու այդ գործի նկատմամբ հսկողության իրականացում,
  • Անտառշինական նախագծերի պահանջներին համապատասխան անտառտնտեսություններում հատատեղերի ընտրության, հատկացման և օգտագործման, թափուկ փայտանյութի հաշվառման աշխատանքների իրականացման, անտառի հատման, բացթողնման, խնամքի հատումների և անտառի օգտագործման մյուս կանոնների պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
  • Հատատեղերի հատկացման ժամանակ փայտանյութի ընդհանուր ծավալների և հատկապես շինափայտի ելքի ծավալների հաշվառման նկատմամբ հսկողությունը,
  • Անտառների արդյունավետ օգտագործման, խնամքի և սանիտարական վիճակի բարելավման կազմակերպումը, անտառի հատման և բացթողնման կանոնների խախտումները ժամանակին հայտնաբերման և դրանց վերացման միջոցառումների մշակումը, շինափայտի առավել ելքի ապահովում, ինչպես նաև շինափայտը վառելափայտի վերածելու դեպքերի կանխման միջոցառումների իրականացումն ու փայտանյութի ճիշտ մշակումը,
  • Հատատեղերից բացթողնված անտառանյութի օրինականության նկատմամբ հսկողությունը,
  • Հատատեղերում մատղաշի առավել պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը,
  • Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող օբյեկտների տեղաբաշխման նախագծերի համաձայնեցումը,
  • Անտառային ֆոնդի տարածքում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների կատարման թույլտվություն տալը,
  • անտառային ֆոնդի հողային տարածքների պահպանման և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացում, ժամանակավոր օգտագործման համար հող հատկացում, հողատարածքների ընդունման և հանձնման ձևակերպումը,
  • ՀՀ անտառային օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է անտառային ֆոնդի օգտագործման իրավունքի դադարեցման ու սահմանափակման իրականացումը,անտառշինական նախագծերը համաձայն խնամքի հատման ծավալների հաշվառման, և բաշխման հաստատման ներկայացումը,
  • կողմնակի անտառօգտագործման կարգի հսկողությունը,
  • ՙԱնտառտնտեսություն՚ մասնաճյուղերին անտառհատման տոմսերով, օրդերներով, անտառանյութի բացթողնման, կողմնարդյունքի օգտագործման և այլ փաստաթղթերով ու սահմանված հաշվետվությունների ձևերով, օրենսդրական և այլ նորմատիվային ակտերով ապահովումը,
  • անտառտնտեսական ճանապարհների կառուցման և վերանորոգման, նրանց ծավալների և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը:
  • ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի և համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարումը:

This post is also available in: English