Բաժինն իրականացնում է

1. Անտառների պահպանության բնագավառում.

  • ապահովում է ՀՀ պետական անտառային ֆոնդի պահպանությունը ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, անօրինական արածեցումներից, աղտոտումից և օրենսդրությամբ արգելված անտառային կենսա-բազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից.
  • իրականացնում է անտառային հրդեհների հայտնաբերման, մարման ու կանխման միջոցառումներ, հակահրդեհային անվտանգության կանոնները խախտող անձանց ենթարկում է պատասխանատվության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • ապահովում է անտառային հակահրդեհային կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացումը, համակարգում հրդեհների դեպքում մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ տեխնիկայի, տրանսպորտի և տեղի ազգաբնակչության ներգրավումը հրդեհների մարման աշխատանքներում.
  • հսկողություն է իրականացնում պետական անտառային ֆոնդի հողերի պահպանության, նպատակային ու արդյունավետ օգտագործման նկատմամբ.
  • անտառների պահպանության և պաշտպանության վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպում է պարտադիր անցկացվող պահաբաժինների գարնանային և աշնանային վերահսկիչ, ինչպես նաև արտահերթ ստուգումներ, որոնց արդյունքները ամփոփվում և քննարկվում են սահմանված կարգով.
  • հսկողություն է իրակացնում և կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում անտառային տարածքներում անասունների ապօրինի արածեցումների ու անօրինական խոտհնձի նկատմամբ.
  • իրականացնում է անտառխախտողներից բռնագրավված անտառանյութի հաշվառման կազմակերպումը և նրա շարժի նկատմամբ վերահսկողությունը.
  • ապահովում է համակարգի պետական անտառային պահախմբի և եգերական ծառայության աշխատողների աշխատանքների կազմակերպումը, աշխատանքների համակարգումը և վերահսկումը, միջոցառումներ է իրականացնում նրանց որոկավորման բարձրացման ուղղությամբ:

2. Անտառների պաշտպանության բնագավառում.

  • վնասակար օրգանիզմների վնասակարության կանխմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը և իրականացման ապահովումը անտառային զանգվածներում, անտառմշակույթներում և տնկարաններում, իրակացնում է անտառների ֆիտոսանիտարական վիճակի բարելավմանը ուղղված միջոցառումներ.
  • իրականացնում է անտառպաշտպանական միջոցառումներ անտառի վնասատուների ու հիվանդությունների տարածվածության, պարբերաբար անցկացվող անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքներով ծրագրավորում է և կազմակերպում վնասատուների օջախների դեմ վերգետնյա և ավիացիոն պայքարի աշխատանքներ.

3. Կենդանական աշխարհի պահպանության բնագավառում

  • պետական անտառային ֆոնդի և հարակից տարածքներում ՀՀ Օրենսդրության կատարման ապահովումը կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ապահովման և օգտագործման բնագավառում.
  • միջոցառումներ է իրականացնում կենդանական աշխարհի գոյության, բնակության միջավայրի, միգրացիայի ուղիների, պոպուլյացիաների և համակեցությունների ամբողջականության պահպանության նպատակով.
  • կենդանական աշխարհի հազվագյուտ, անհետացման սպառնալիքի տակ գտնվող, արժեքավոր տեսակների վերարտադրությանը նպաստող համալիր կենսատեխնիկական միջոցառումների իրականացման աշխատանքների կազմակերպման և համակարգման ապահովումը.
  • վայրի կենդանիների և թռչունների թվաքանակի հաշվառման, վերլուծության և վիճակի գնահատման աշխատանքների կազմակերպում, այդ աշխատանքների անցկացմանը ներգրավելով մասնաճյուղ անտառտնտեսությունների պետանտառ-ահախմբի աշխատողներին, որսագետներին, որստեսուչներին և հասարակական որստեսչությանը:
  • կազմակերպում է արդյունավետ պայքար որսի կանոնների և ժամկետների խախտողների ու անօրինական ձկնորսության դեմ, խախտողների նկատմամբ կազմվում է համապատասխան արձանագրություններ սահմանված կարգով տալիս է ընթացք, պետական որսորդական ֆոնդին և ձկան պաշարներին պատճառված վնասը վերականգնելու նպատակով.
  • աշխատանքներ է իրականացնում վայրի գիշատիչ կենդանիների գլխաքանակի կտրուկ աճի դեպքերում կարգավորելու այն, հասցնելով թույլատրելի խտության սահմաններին, ինչպես նաև պայքար կազմակերպում որսհանդակներում հանդիպող թափառող շների ոհմակների դեմ.
  • ապահովում է պետական անտառային պահախմբի աշխատողներին, որսագետներին և որստեսուչներին հատկացվող մարտական, ծառայական, ինչպես նաև որսագողներից առգրավված զենքի, զինամթերքի, որսի և ձկնագողության այլ միջոցների հաշվառումը և պահպանումը օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • հսկողություն է իրակացնում եգերական ծառայության աշխատողների և հասարակական որստեսչության գործունեության նկատմամբ ու համակարգում է նրանց աշխատանքները:

4. Կատարում է ՙՀայանտառ՚ ՊՈԱԿ-ի տնօրենի և համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված այլ հանձնարարություններ:

This post is also available in: English